Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթել է Բունդեսթագի ընտրություններում

Դաշնային ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական նախնական արդյունքների համաձայն՝ Գերմանիայի սոցիալ -դեմոկրատական ​​կուսակցությունը հաղթել է Բունդեսթագի ընտրություններում ՝ ձայների 25,7% -ով:

Գործող կանցլեր Անգելա Մերկելի դաշինքը ստացել է ձայների 24,1% -ը, լրատվամիջոցների մեկնաբանությունները վկայում են, որ սա պատմության մեջ ամենացածր աջակցության մակարդակն է: «Կանաչները» հավաքել են ձայների 14,8%-ը, «Գերմանիայի ազատ դեմոկրատական ​​կուսակցությունը»՝ 11,5%, իսկ «Այլընտրանք Գերմանիայի համար»՝ 10,3%-ը: Ձախերը հավաքել են ձայների 4,9% -ը՝ չանցնելով 5% -ի շեմը:

Խորհրդարանական ընտրությունները Գերմանիայում տեղի են ունեցել կիրակի: Անգելա Մերկելը չի առաջադրել իր թեկնածությունը այս ընտրություններին և 16 տարի իշխանության ղեկին լինելուց հետո կհեռանա կանցլերի պաշտոնից: