Ադրբեջանը հերքում է Բաքվի Հեյդար Ալիևի պալատում հրդեհի մասին լուրերը

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքել է Բաքվի կենտրոնում գտնվող Հեյդար Ալիևի պալատում բռնկված հրդեհի մասին տեղեկությունները:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Ավելի վաղ տելեգրամյան մի շարք ալիքներ հայտնել էին, որ պալատում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել:

«Շենքում հրդեհ կամ պայթյուն չի եղել: Պալատին կից շենքում կարճաժամկետ ծուխ է եղել, այն անհապաղ վերացվել է»,-ասել է Բաքվի Նասիմի շրջանի հրդեհային անվտանգության վարչությունը, որտեղ գտնվում է շենքը:

Հեյդար Ալիևի պալատը հանդիսանում է համերգասրահ, որը ամենամեծն է Ադրբեջանում: Այստեղ են անցկացվել Հեյդար և Իլհամ Ալիևների երդմնակալությունները: 1991-2004 թվականներին համերգային համալիրը կոչվում էր «Հանրապետության պալատ»: