ՔՊ-ական 10 պատգամավորի բնակվարձը կվճարվի պետբյուջեից

Ազգային ժողովի 8-րդ գումարման 10 պատգամավոր դիմել է բնակարանի վարձի փոխհատուցման գումար ստանալու համար։ ՀՀ ԱԺ աշխատակազմից ArmDaily.am-ին հայտնել են, որ փոխհատուցում ստանալու համար դիմել են Վահե Ղալումյանը, Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Մաթևոս Ասատրյանը, Արփինե Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Լիլիթ Ստեփանյանը և Նարեկ Ղահրամանյանը։

Բոլոր 10 պատգամավորներն էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ են։

Աղբյուրը հիշեցնում է, որ յուրաքանչյուր պատգամավոր որպես բնակվարձի փոխհատուցում ստանում է 100 հազար դրամ՝ համաձայն ՀՀ ԱԺ նախագահի 2018 թ․ ապրիլի 3-ի թիվ ՆՈ-08-Ն որոշման։