Բաքուն ՄԱԿ-ի միջազգային դատարանում Հայաստանի դեմ հայց է հարուցել

Բաքուն դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ ընդդեմ Հայաստանի, ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտումների համար: Այս մասին ասվում է Միջազգային դատարանի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ փաստեր ներկայացնելով Ադրբեջանի կողմից ռասայական խտրականության վերաբերյալ:

Հայկական կողմի ներկայացրած հայցում նշվում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ ռասայական խտրականության է ենթարկել Հայաստանին», որն արտահայտվել է նաև զանգվածային սպանություններով, կտտանքներով և այլ խախտումներով: