Լեհաստանի նախագահը շփոթել է Թրամփին և Բայդենին

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Նյու Յորքում, ուր մեկնել է մասնակցելու ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին, լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Սպիտակ տան վարչակազմի խնդիրների մասին, շփոթել է ներկա և նախկին ղեկավարների՝ Ջո Բայդենի ու Դոնալդ Թրամփի անունները:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցին: Արտասահմանյան լրագրողներին տված հարցազրույցում Լեհաստանի առաջնորդը անդրադարձել է Վարշավայի և Վաշինգտոնի հարաբերություններին, ինչպես նաև մատնանշել այն դժվարությունները, որոնց բախվում են ամերիկացի գործընկերները:

«Ներկա պահին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բազմաթիվ խնդիրներ ունի, օրինակ՝ Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, որով պետք է զբաղվի»,- ասել է Դուդան։