Փաշինյանը քաղաքական մուրացկանությամբ է զբաղված, իսկ դա այն գինն է, որը նա վճարում է այդ աթոռին մնալու համար

Հայաստանն ունի մի կապիտուլյանտ իշխանություն, որը գրեթե ամբողջությամբ մսխել է մեր ինքնիշխանությունը, ոչնչացրել է մեր բանակը՝ որպես արժեք, իսկ այժմ կապիտուլյանտ ռեժիմի առաջնորդը հանդիպում է մուրում Էրդողանից։

Փաշինյանը քաղաքական մուրացկանությամբ է զբաղված, իսկ դա այն գինն է, որը նա վճարում է այդ աթոռին մնալու համար։

Սրանց շնորհիվ Հայաստանը դարձել է «որբի գլուխ», այսօր Հայաստանի քաղաքացին իր ինքնիշխան տարածքում անվտանգ չէ։

Ռեժիմի «թուրքական խաղերի» իրականացումը հանգեցնելու է հայկական գործոնի ի սպառ վերացման։

Պետությունն առանց ազգային նկարագրի այլևս պետություն լինել չի կարող։

Հ.Գ. Անկախությունը միայն ձևական օրհներգի տակ «հպարտ» կանգնելով չի լինում։

Այն ազգային արժեքներին, հայ դատին և անկախության ձեռքբերումներին նվիրում է պահանջում, այլ ոչ թե «բայրաքթար» արձակողից «խաղաղության մուրում»։

Էդուարդ Շարմազանովի  ֆեյսբուքյան էջից