Պատվաստումների պարտադրումն անթույլատրելի է և հանցավոր, ՀՀ բնակչությունը որբի գլուխ չէ, թույլ չի՛ տրվելու. 4
Սկիզբը` այստեղ
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը դեռ համարձակվում է խոսել պատվաստանյութերի որակի՞ց… Հրապարակման նախորդ մասում անդրադարձանք ռուսական «Sputnik V»-ին, որը Հայաստանում այժմ լայնորեն կիրառվում է, և «Pfizer» և «BioNTech» ընկերությունների ամերիկա-գերմանական կոնսորցիումի «Pfizer» պատվաստանյութին, որը ձեռքբերելու նպատակով, ըստ Ավանեսյանի (https://www.tert.am/am/news/2021/09/13/avanesyan/3694857 ), «տարվում են աշխատանքներ»:
Եթե Ճապոնիայում «Pfizer»-ի սրվակներում հայտնաբերվել են օտար նյութեր, որոնք, ըստ տվյալ պատվաստանյութի արտադրողի, մեծ հավանականությամբ, սրվակի խցանի ռետինե փշրանքներ են, ապա ամերիկյան «Moderna»-ի հայտնաբերվել են ոչ միայն ռետինի փշրանքներ…
Օգոստոսի վերջին տասնօրյակի ընթացքում Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են Իսպանիայում արտադրված «Moderna»-ի երեք խմբաքանակներից պատվաստանյութի մոտ 1,63 մլն չափաբաժնի օգտագործման դադարեցման մասին: Դրանցում հայտնաբերված անհայտ մասնիկների չափը մի քանի միլիմետր է եղել:
Ճապոնական «Kyodo» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ անհայտ բաղադրիչները կարող են լինել մետաղական մասնիկներ, քանի որ արձագանքում են մագնիսներին: Առողջապահության նախարարության հայտարարության հրապարակման պահին Ճապոնիայի բնակիչներին տեղերում պատվաստանյութի հետագայում խոտանված խմբաքանակներից արդեն ներարկած են եղել 170 000 դեղաչափ (ընդգծենք, որ խոտանված խմբաքանակների բոլոր սրվակներում չէ, որ եղել են վերոնշյալ օտար մասնիկները): Եվ սա, որքան էլ դժվար է պատկերացնել, կատարվել է Հայաստանից անհամեմատ զարգացած, ընդ որում, կարգուկանոնի պահպանման առումով նույնպես ՀՀ-ին գերազանցող Ճապոնիայում:
Օգոստոսի 28 -ին մահվան երկու դեպքի մասին է հայտնի դարձել Ճապոնիայի այն բնակիչների շրջանում, որոնք պատվաստանյութի դեղաչափեր էին ստացել հենց այն խմբաքանակներից, որոնցում հայտնաբերվել էին օտար նյութերը: Մահացածները 38 և 30 տարեկան տղամարդիկ են եղել, ովքեր չեն ունեցել քրոնիկ հիվանդություններ և ալերգիկ ռեակցիաներ: Նրանք պատվաստվել են պատվաստանյութի 2-րդ դեղաչափով `համապատասխանաբար օգոստոսի 15-ին և 22-ին: Պատվաստման հաջորդ օրը երկուսն էլ ջերմություն են ունեցել: Երկուսն էլ մահացել են պատվաստումից 3 օր անց, անհայտ պատճառով:
ԱՄՆ-ում պատվաստումները, ինչպես հայտնի է, իրականացվում են «Pfizer»-ի, «Moderna»-ի և «Johnson & Johnson»-ի պատվաստանյութերով: Եվ, ահա, ինչպես հայտնի դարձավ այս ամսվա սկզբին, այնտեղ դեղատների ցանցերն ու տեղական իշխանությունները այս տարվա մարտի 1-ից դեն են նետել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի առնվազն 15,1 մլն դեղաչափ: Այդ մասին հայտնել է NBC-ն ՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալները: Դրանց օգտագործումից հրաժարվելու պատճառները տարբեր են:
Հայաստանում տասնյակ հազարավոր մարդկանց արդեն պատվաստել են, բայց դուք երբևցե լսե՞լ եք, որ այստեղ որևէ պատվաստանյութ ինչ-ինչ պատճառով (օրինակ, պահպանման ջերմաստիճանային
պայմանների խախտման և այլն) խոտանվի, գործածությունից հանվի, ուղարկվի համապատասխան կարգով ոչնչացման: Իհարկե՛ չեք լսել, որովհետև ՀՀ առողջապահության անպատասխանատուները, ինչպես ասում են, պապից ավելի կաթոլիկ են, նրանք լծված են պատվաստումների «պլանը» կատարելու գործին, հետևաբար ի՞նչ վերահսկողություն…
Հոդվածի վերջում դարձյալ անդրադառնանք Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառմանը: Նշելով, որ այսօր շատերը «…բժիշկների կողմից ցուցված կանխարգելիչ պատվաստմանը մտավախությամբ» են մոտենում, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնին անհարիր սույն անձնավորությունը գրել է. «…այնինչ Հայաստանի բնակչության 95% մշտապես ստացել է մանկական հասակում անհրեժեշտ բոլոր պատվաստումները։ Հիմա ինչումն է բանը հասկանալի չէ …..»:
Դե եթե մասնագիտությամբ ոչ բժիշկ, կենսաբան, այլ իրավաբան, բայց Նիկոլի կամոք հիշյալ պաշտոնին հայտնվածին իսկապես հասկանալի չէ, թե «ինչումն է բանը», բացատրենք. կորոնավիրուսային հիվանդության դեմ աշխարհում գոյություն ունեցող բոլոր պատվաստանյութերը դեռ կլինիկական հետազոտությունների 3-րդ փուլում են, դրանց կիրառման հետևանքները դեռ անհայտ են, միայն տարիներ հետո հայտնի կդառնան, հետևաբար COVID-19-ի դեմ բոլոր պատվաստանյութերը վտանգավոր են, ավելին` նշված և մի շարք այլ առումներով (ստացման եղանակ, բաղադրություն և այլն) դրանք էապես տարբերվում են այն պատվաստանյութերից, որոնք ՀՀ բնակչության 95%-ը ստացել է մանկական հասակում:
Ի դեպ, վերջին տարիներին մանկահասակ երեխաներին ներարկվող այդ պատվաստանյութերից որոշների հետ կապված նույնպես խնդիրներ կան, որոնց լայն հասարակությունը դեռ տեղյակ չէ, և որոնց համար ՀՀ առողջապահության անպատասխանատուներն առաջիկայում ստիպված կլինեն օրենքի առաջ պատասխան տալ:
«Հետևությունները թողնում եմ ձեզ սիրելի քաղաքացիներ, մի թույլ տվեք որ հակագիտական ստերով և էժան շահարկումներով վտանգեն բոլորիս առողջությունը…. »,- ֆեյսբուքյան իր գրառման վերջում գրել է Ավանեսյանը` ոչ միայն չհիմնավորելով, այլև չորոշակիացնելով, թե այդ հակագիտական ստերը և էժան շահարկումները որոնք են:
Ի տարբերություն ԱՆ պաշտոնը զբաղեցնողի, արդեն շատ որոշակի ներկայացրեցինք, թե որոնք են հենց իր հակագիտական ստերը և շահարկումները: Մենք նույնպես հետևությունները թողնում ենք քաղաքացիներին, որոնք իրավունք ունեն իրազեկված լինելու և իրենք որոշելու` պատվաստվե՞լ, թե չպատվաստվել, մերժելու իրենց կամքի անտեսումն ու ս. թ. հոկտեմբերի 1-ից պատվաստման պարտադրումը:
Արթուր Հովհաննիսյան