Այսօր եղեք Հանրապետության հրապարակում, որ մեր պահանջն ավելի տեսանելի և հասկանալի լինի․ Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ Աբգարը, զոհվել է Արցախի պատերազմում, գրել է․

«Հերոս տղերքի ծնողներ, հարազատներ, եղբայրներ և քույրեր։ Մենք արդեն հայտարարությամբ պահանջել ենք չեղարկել Սեպտեմբերի 21-ի գունագեղ համերգն ու հրավառությունը։ Մեր պահանջը կրկնում ենք։ Իսկ այսօր ժամը 17.00-ից եղեք Հանրապետության հրապարակում՝ կառուցվող բեմի դիմաց, որ մեր պահանջն ավելի տեսանելի և հասկանալի լինի։