Թշնամիների առջև ճանապարհներ են բացվում՝ ի հաշիվ հայկական պետական, ազգային շահի (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանն է:

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարեց՝ «Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է, մեզ պետք ա՞ Շուշին», ու ամեն ինչ արեց Շուշին թշնամուն հանձնելու համար։

Հայտարարեց՝ «Տեղ գյուղից էն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն ա», հետո էլ թե՝ «Շուռնուխի համար լացողներ, բա չգիտե՞ք, որ էդտեղ Ադրբեջան է եղել»։

Ասաց․ «Էդ սարի ծերը, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք, Սև լճի 30 տոկոսի համար պատերա՞զմ ենք սկսելու, մենք դրան չենք գնա» ու թույլ տվեց, որ թշնամին մայիսի 12-ին ներխուժի Սյունիքի տարածք և ամբողջ Սև լիճը վերցնի իր վերահսկողության տակ:

Եվ հիմա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների վրա իր դիրքերն օրեցօր ամրացրած թշնամին՝ միջպետական ճանապարհներ է փակում, Սյունիքում ճանապարհին ադրբեջանական ոստիկանական անցակետ է դրել ու Իրանից Հայաստան եկող բեռնատարներից փող է գանձում:

Հարցազրույցում Արա Հակոբյանը, մասնավորաբար, ասաց․

-Ո՞րն է Փաշինյանը համարում մեր տարածք՝ հայկական տարածք․ սա է կարևոր հարցը, քանի որ նա հայկական բոլոր տարածքները համարում է ոչ հայկական։

-Հայաստան պետություն չկա այլևս, այն կազմալուծված է, պետական մարմինները կազմաքանդված են։ Հայաստանը չկա որպես գործոն։ Հայկական կողմը որոշում չի ընդունում, որոշումները ընդունվում են ամենուր՝ Բաքում, Անկարայում, Վաշինգտոնում, Մոսկվայում Փարիզում, ամենուր՝ բացի Հայաստանից։

-Հայաստանի անվտանգությունը պետք է լինի մեր առաջնային խնդիրը, որևէ այլ երկիր չի լուծելու մեր խնդիրները, եթե ինքներս չենք լուծում մեր խնդիրները՝ դառնում ենք առոչինչ։ Եվ ինչ-որ պահի Իրանը սկսելու է խոսել այլ պետությունների հետ, ոչ թե Հայաստանի։

-Հայկական տարածքները հանձնվում են թշնամուն՝ առանց դիմադրության, ու դրա անունը խաղաղություն են դրել։

– Փաշինյանը հայկական տարածքները անվանելով ադրբեջանական՝ իրականացնում է Հայաստանի ինքնիշխանության ավարտը։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։