Ոստիկաններն ուժով տարան փողոցը փակած «Ֆիզգորոդոկի» բնակիչներին (տեսանյութ)

«Ֆիզգորոդոկ»-ում շինարարական աշխատանքների կասեցման ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հետ հանդիպման պահանջով քաղաքապետարանի շենքի մոտ փողոցը փակած բնակիչներին ոստիկանության աշխատակիցներն ուժով նստեցրին ոստիկանական մեքենաներ ու տարան։

Բնակիչները նշեցին, որ գիտավանում վանդալիզմ է տեղի ունենում, ծառերը կոտրում են։

«Էդ ծառերը քաղաքապետարանը չի տնկել, Ալիխանյանն է տնկել։ Ինչո՞ւ չեք կանգնեցնում այդ պրոցեսը։ Ես վստահ եմ, որ իրավական առումով մենք հաղթելու ենք։ Չի կարելի երեխաներին ջարդել, ի՞նչ ապագա են այստեղ նրանք ակնկալում։ Եկեք գոնե մի ծառ փրկենք, մինչև քննությունը մեկնարկի»,-ասացին բնակիչները։

Մանրամասները՝  տեսանյութում