ԱԺ-ում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը

ՀՀ Ազգային ժողովում այս պահին քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղերի համար առաջադրել է Հովսեփ Բեդեվյանի, Հրաչ Այվազյանի և Լիաննա Հակոբյանի թեկնածությունները։

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ ԲԴԽ-ն գերադասել է առաջադրել բացառապես վարչական մասնագիտացում ունեցող դատավորների թեկնածություններ՝ ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ առաջիկայում նախատեսվում է քաղաքացիական գործերով դատական պալատը բաժանել երկու մասի և Վճռաբեկ դատարանում ստեղծել առաձին մասնագիտացված վարչական գործերով դատական պալատ։

Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց Հրաչ Այվազյանի կենսագրությունը։