Ո՞նց կարելի է հանգիստ դիտել, թե ինչպես է երկիրը գլորվում անդունդ․ Արման Աբովյան

Հարաբերկան հանգիստ իրավիճակը բնավ չի նշանակում ,որ թուրքերի և ադրբեջանցիների հետ իբր «խաղաղություն» հաստատելու կործանարար գործընթացները մարել են։

Հավատացնում եմ ձեզ, որ ՈՉ։

Շատ շուտով իշխանամետ թուրքասեր գործիչները և լրտվականները ձեր ուղեղները կրկին կսկսեն լվանալ սահմանների բացման, Թուրքիայի և Ադրբեջանի հետ իբր հարաբերությունների հաստատման, «խաղաղության դարաշրջանի» մասին հայակործան հեքիաթներով:

Մինչդեռ այս ամենը ընդամենը ճանապարհ է դեպի հայկական պետականության գործնական կազմաքանդում և կապիտուլյացիոն պատերազմի արդյունքների ամրապնդման գործընթաց:

Մեզ բոլորիս «տակից» սկսելու են վախեցնել, թե բա եթե թուրքերի և ադրբեջանցիների հետ «լեզու» չգտնենք (այսինքն, ըստ թուրքասերների տրամաբանության պետք է լինելու հաձայնվել թուրքերի և ադրբեջանցիների բոլոր պայմաններին), ապա վերջ… նոր պատերազմ և նոր զոհեր։

Օրինակ շուտով անպայման կլսեք հարաբերությունների բարելավման «ճանապարհային քարտեզ» մշակելու հայ-թուրքական համատեղ նախաձեռնության մասին, ինչը նույնպես խաբեություն է, քանի որ ամբողջ գործընթացն իմ կարծիքով արդեն պլանավորված է` իրականացման փուլերով հանդերձ:

Իրականում իշնանության այս գործողությունները ոչ մի կերպ չեն նպաստում խաղաղությանը, այլ հակառակը՝ մոտեցնում են հերթական ռազմական էսկալացիան:

Եվ ի դեպ, շուտով ակնկալեք Արցախի շփման գծում և Հայաստանի օկուպացված տարածքներում ադրբեջանցիների կողմից սադրանքների ավելացում:

Եվ այդ սադրանքնները նույնպես կօգտագործվեն հայկական գերսուպերխաղաղասեր ​​կառավարության կողմից՝ գեներացնելով հասարակության շրջանում վախեր, որ թշնամի պետությունների հետ այսպես կոչված «սահմանազատման և հաղորդակցության բացման» շրջանակներում թուրք-ադրբեջանական օրակարգը իրականցվի:

Ախր ո՞նց կարելի է հանգիստ դիտել, թե ինչպես է երկիրը գլորվում անդունդ։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից։