Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետն իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում:

Այցի շրջանակում նախատեսվում է անցկացնել ադրբեջանական պատվիրակության մի շարք հանդիպումներ Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր:

Այցը կտևի մինչև սեպտեմբերի 14-ը: