Մանրամասներ են հայտնի դարձել ՌԴ ԱԻ նախարարի մահվան ողբերգական միջադեպից

ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը զոհվել է Պուտորանսկի երկրամասի արգելոցի արևմտյան մասում գտնվող Կիտաբո-Օրոն ջրվեժում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով աղբյուրին:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը յոթին: Նախարարը դրանից երկու ժամ առաջ էր մեկնարկել թռիչքն արգելոցի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ռուս Զինիչևի ողբերգական մահվան մասին հայտնի է դարձել այսօր առավոտյան: Ինչպես հաղորդվում էր, 55-ամյա նախարարը զոհվել էր պարտականությունների կատարման ժամանակ՝ մասնակցելով Նորիլսկում անցկացվող միջգերատեսչական վարժանքներին: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զնիչևը զոհվել է՝ փորձելով փրկել կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկին: