Սահակաշվիլին կրկին հայտարարել է Վրաստան վերադառնալու մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ վերադառնալու է հայրենիք: Նման հաղորդագրություն է հայտնվել նրա ֆեյսբուքյան էջում: Այս մասին գրում է tvzvezda.ru-ն:

Սահակաշվիլին Վրաստանում չի եղել 8 տարի: 2014 -ին մի քանի քրեական գործեր են հարուցվեց նախկին նախագահի դեմ, որից հետո նա փախել է Ուկրաինա, որտեղ Սահակաշվիլին համագործակցել է այն ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:

Ինչպես բացատրել է քաղաքական գործիչը, նա որոշել է հոկտեմբերի 2 -ին վերադառնալ Վրաստան` տեղական իշխանությունների ընտրություններին հետևելու համար:

Նախկին նախագահը նշել է, որ չի վախենում ձերբակալությունից: Նաև խոստացել է տեղեկացնել իր երթուղու և վերադարձի այլ մանրամասների մասին:

Ավելի վաղ Վրաստանի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչները հաշվարկել էին, որ Սահակաշվիլին առնվազն 16 անգամ խոստացել է վերադառնալ հայրենիք, սակայն այդպես էլ չի վերադարձել: