Չափազանց ուշագրավ է, որ փանջշերցիներին լայն տեղեկատվական աջակցություն են տրամադրում հնդկական ԶԼՄ-ները
Չափազանց ուշագրավ է, որ Փանջշերում Ահմադ Մասուդի և թալիբական ուժերի միջև ընթացող ծանր մարտերի ընթացքում փանջշերցիներին լայն տեղեկատվական աջակցություն են տրամադրում հնդկական ԶԼՄ-ները։
Սա ամենևին պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ դատելով տարածվող տեղեկատվությունից, պակիստանցի զինվորականներն ակտիվորեն աջակցում են թալիբների փանջշերյան գործողությանը։
Ի դեպ, փանջշերյան աղբյուրները պնդում են, որ ոչնչացրել են մոտ 1000 և գերեվարել մոտ 600 թալիբների՝ կանգնեցնելով նրանց հարձակումը։
Վերջին տեղեկատվությունն անուղղակիորեն հաստատել է նաև թալիբների պաշտոնական ներկայացուցիչը, որը հայտարարել է թալիբական հարձակման դանդաղելու մասին։
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջից