Տեսանյութում ադրբեջանցի երեխաները Հայաստանի հպարտ քաղաքացիներին պատմում են, թե ինչպիսի Ապագա է սպասում իրենց (տեսանյութ)

Այս տեսանյութում ադրբեջանցի երեխաները Հայաստանի հպարտ քաղաքացիներին պատմում են, թե ինչպիսի Ապագա է սպասում իրենց:

Երբ փաշինյանական իշխանությունները ձեզ կխոստանան «տարածաշրջանում խաղաղություն» թուրք բարբարոսների հետ, պարզապես հիշեցրեք նրանց, որ Ադրբեջանում  երեխաները վաղ տարիքից երազում են սպանել հայերին և սա  ադրբեջանական պետական գաղափարախոսության հիմքն է:

Երբ փաշինյանական կառավարության պաշտոնյաները կարոտախտով հիշում են «Երևանի շուկաներում ադրբեջանական լոլիկ վաճառողներին», պարզապես հիշեցրեք նրանց, որ նույն ադրբեջանցի լոլիկ վաճառողները ողջ-ողջ այրել, մասնատել և սպանել են հայերին Բաքվում և Շուշիում, Սումգայիթում և Վարանդայում, Քարվաճառում և Մարագայում:

Երբ «հպարտ քաղաքացիները» սկսում են ձեզ համոզել, որ «կռվելը վատ է, բայց ընկեր լինելը լավ է», ուղարկեք այդ մարդկանց Ադրբեջանի ցանկացած քաղաքի կամ գյուղի դպրոց «խաղաղասիրական» էքսկուսիայի:

Ադրբեջանցի  երեխաները շատ արագ կացինով կբացեն հայերի և ադրբեջանցիների միջև «խաղաղ համակեցության» դարաշրջանը:

Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ նրանք, ովքեր պատրաստ են տալ այն ամենը, ինչ հնարավոր է, միայն թե պատերազմ չլինի, կստանան սպանդ և ավերածություններ:

Եվ դիտեք այս տեսանյութը շատ ուշադիր, շատ ուշադիր, քանի որ այնտեղ ադրբեջանցի երեխաները ձեզ ասում են, թե ինչ Ապագա ունեք ներկայիս  ՀՀ-ի իշխանությունների «խաղաղասիրական» քաղաքականության համատեքստում:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից