Թուրքիայում հակաէրդողանական տրամադրությունները գնալով ահռելի չափերի են հասնում

Թուրքիայում հակաէրդողանական տրամադրությունները գնալով ահռելի չափերի են հասնում։ Հետաքրքական է, որ Էրդողանի քաղաքական հենասյուններից մեկը՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունը, ևս ատամներ է ցույց տալիս։ Դեռևս անհասկանալի է, թե ինչու է այդպես կտրուկ փոփոխության ենթարկվել հատկապես այդ կուսակցության ոչ պաշտոնական վերաբերմունքը Էրդողանի նկատմամբ։

Պաշտոնական Անկարայի բարձրախոսներ համարվող որոշ փորձագետներ ակնարկում են, որ Էրդողանը այդպես էլ չի ցանկանում իշխանությունը կիսել այս կուսակցության հետ, ինչն էլ լուրջ առիթ է դարձել ստվերային անհամաձայնության։

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից