Գիտնականները հայտնաբերել են աշխարհի ամենահյուսիսային կղզին

Գիտնականների խումբը հայտնել է, որ իրենց հաջողվել է գտնել աշխարհի ամենահյուսիսային կղզին. այն գտնվում է Գրենլանդիայի ափերին:

Ինչպես հաղորդում է BBC Newsը, գիտնականները հուլիսին մեկնել են փորձանմուշներ հավաքելու 1978 թվականից գիտությանը հայտնի հեռավոր կղզուց: Սակայն երբ վերջիններս ստուգել են իրենց գտնվելու տեղադիրքը Դանիական պաշտոնական մարմինների տվյալներով, պարզել են, որ գտնվում են նախատեսվածից 800 մ ավելի հյուսիս:

Ինչպես պարզվել է, վերոնշյալ կղզին ամենամոտն է գտնվում Հյուսիսային բևեռին: «Կղզին հայտնաբերվել էր դանիական-շվեյցարական համատեղ գիտարշավի շրջանակում, որը ես համակարգում էի»,- հայտնել է գիտնականների խմբի ղեկավար Մորտեն Ռաշչը՝ Կեպենհագենի համալսարանից:

Ներկայում մասնագետները ցանկանում են կղզին անվանել Qeqertaq Avannarleq, որը գրենլանդերենից թարգմանաբար նշանակում ՝ «ամենահյուսիսային կղզին»:

Գրենլանդիան ընդարձակ ինքնավար արկտիկ տարածք է, որը պատկանում է Դանիային: