Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Ինչպես  հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հեռագրում, մասնավորապես ասված է. «Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ժամբիլի շրջանում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքների կապակցությամբ: Խնդրում եմ իմ ցավակցության և աջակցության խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին, իսկ շուտափույթ ապաքինման մաղթանքները՝ բոլոր տուժածներին»: