ԵՄ-ը և ԱՀԿ-ը Հայաստանին են տրամադրում պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված բժշկական սառցարաններ

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված 30 սառցարաններ՝ ապահովելու բավարար պայմաններ պատվաստանյութերի պահպանման համար։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Յան Պլեշինգերը, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն և ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Ելենա Միլոշևիչն այցելել են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն՝ սարքավորումների նոր խմբաքանակը ստանալու համար:

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն աջակցում են ՀՀ Կառավարությանը՝ ապահովելու պատվաստանյութի բավարար քանակ և համապատասխան պայմաններ բնակչության անվտանգ պատվաստման և այդպիսով՝ համավարակի ավելի արագ հաղթահարման համար։