Փաշինյանը պատրաստվում է հանձնել Սյունիքը, ուրանալ Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդման հյուրը մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն է։

Պարտված իշխանությոնը, պարտված, կապիտուլյացիոն ակտ ստորագրած Նիկոլ Փաշինյանը չհեռացավ իշխանության ղեկից երկու նպատակ իրականացնելու համար։ Առաջին. հարկավոր է ավարտին հասցնել արտաքին տերերի կողմից պատվիրված հակահայկական ծրագիրը. Արցախի 75 տոկոսը թշնամուն հանձնելը ծրագրի առաջին փուլն էր, որը Փաշինյանն իրականացրեց, բայց դեռ գործն ավարտված չէ:

Այժմ Հայաստանի տարածքները հանձնելու, Հայաստանը որպես պետություն կազմաքանդելու, Հայաստանի թրքացման փուլն է, ու դա արվում է «խաղաղության դարաշրջան բացելու» լոզունգի տակ:

Երկրորդ, Փաշինյանը մնաց իշխանության ղեկին, որպեսզի տարբեր տեխնոլոգիաներ կիրառելով ժողովրդին հավատացնի, թե ինքը դավաճան չէ, հողատու չէ, կապիտուլյանտ չէ: Եվ, որ այդ բոլորը արել են նախկիններն ու գցել խեղճ Նիկոլի ջեբը: Ի դեպ, այս մեթոդը շատ լավ աշխատեց ընտրությունների ժամանակ:

Եվ այսօր Փաշինյան ու իր թիմը գործի են դրել իրենց սերտած բոլոր տեխնոլոգիաները՝ թիրախավորել են ընդդիմադիր գործիչներին, կեղծում են փաստերը, մանիպուլացնում ժողովրդին։

Միջազգայնագետ Աննա Աբրահամյանը հաճախ է արձանագրում այն փաստը, որ Փաշինյանը գործում է Էրդողանի ոճով: Ինչպես Էրդողանն է ընդդիմադրիրներին լռեցնելու համար դիմում ցանկացած քայլի, այդպես էլ Փաշինյանն է գործում՝ և՛ սադրում, և՛ հրահանգում է ծեծել ընդդիմադիր պատգամավորներին, և՛ քրեական գործեր է սարքում ու կալանավորում մարդկանց։

Ազգային ժողովում ականատես եղանք խայտառակ իրավիճակի, համոզմունք, որ իշխանությունը միտումնավոր ստեղծեց լարվածությունը. սադրեցին բախումներ, ծեծեցին ընդդիմադիր պատգամավորներին, մանիպուլյացիաների դիմեցին, ստեցին: Ինչից հետո Փաշինյանը շնորհակալություն հայտնեց, քաջալերեց ՊՊԾ ներկայացուցիչներին՝ ընդդիմությանը քաշքշելու համար, ու շնորհակալ եղավ նաև իր թիմակիցներին՝ ընդդիմադիր պատգամավորներին ծեծելու համար:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։