Հեռացնել թուրքամետների կառավարությանը

Արդեն կարող ենք արձանագրել, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը կապիտուլիանտի գլխավորությամբ համակերպվել է Գորիս-Կապան մայրուղու կորստի հետ և որևէ իրական քայլ այն Հայաստանի վերահսկողության տակ վերցնելու համար չի անելու (ինչպես դա եղել է Սև լճի, Կութ գյուղի պարագայում):

Վստահ կարելի է պնդել նաև, որ Ադրբեջանը խորացնելու է իր ներկայությունը Սյունիքում` վերցնելով նոր ենթակառուցվածքներ ու տարածքներ, քանի որ համոզվել է, որ որևէ դիմադրության հայկական կողմից այն չի հանդիպում և չի հանդիպելու:

Դեռ փետրվարին մեր գնահատմամբ` այս իշխանության մնալու պարագայում Սյունիքի թյուրքացումը կտևեր 5-7 տարի: Մենք սխալվել ենք. Սյունիքի նվաճումը կլինի շատ ավելի արագ:

Ինչ անել հարցի պատասխանը շատ պարզ է. հեռացնել դե ֆակտո թուրքամետների կառավարությանը:

Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից