Թափոնից զարդ պատրաստելու արվեստով բեռնաթափվում է բնությունը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են հյուրերն են Mieden accessories-ի համահիմնադիր, արտ-մենեջեր Նարե Հովհաննիսյանը և Mieden accessories-ի համահիմնադիր, բիզնեսի՝ զարգացման գծով պատասխանատու Նարե Սարգսյանը։

Հաղորդման հյուրերը խոսեցին Հայաստանում էկոլոգիական խնդիրներից, թե ինչպես է մեր հասարակությունը վերաբերում շրջակա միջավայրին՝ նշելով, որ հոգատար վերաբերմունքը բնության և միջավայրի նկատմամբ մեզանում շատ խոցելի է, ուստի անհրաժեշտ է դեռ մանկապարտեզից երեխաների մեջ դաստիարակել, որ երկիրը նույն այն տունն է, որտեղ իրենք ապրում են և նույնկերպ պետք է վերաբերվել այդ տանը։

Հաղորդման հյուրերը ներկայացրին նաև իրենց ստեղծագործական նախագիծը՝ թափոններից զարդեր պատրաստելու և դրանց երկրորդ կյանք տալու միջոցով նաև բեռնաթափելու բնությունը աղտոտվածությունից։ Իսկ զարդերի ստեղծողը Գայանե Հովհաննիսյանն է՝ աղջիկների քույրը, որի համար այդ աշխատանքը լուրջ բիզնես նախագծի է վերածվել։ Նրա ստեղծած զարդերը եզակի են, նմանը չունեցող և ստեղծվում են տարբեր կենցաղային և այլ իրերի միջից հանված դետալներով՝ հետագայում զարդարելով կանանց ականջները, պարանոցները։

Մանրամասները՝ տեսանյութում