Խաղաղության օրակա՞րգ», թե պատանդի բարդույթ

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրել է․ «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Սյունիքում, այն է ՝ թուրք-ադրբեջանական ռազմական կազմավորումների կողմից Որոտան-Շուռնուխ (Գորիս-Կապան) հատվածում Հայաստան-Իրան միջազգային, ռազմավարական նշանակության ավտոճանապարհի փակումը՝ լավագույն պատասխանն է այս իշխանությունների Թուրքիայի և Ադրբեջանի հետ «խաղաղության և բարիդրացիության» բոլոր անհեթեթ ծրագրերին:

Իմ խորին համոզմամբ ՝ ներկայիս իշխանությունների ՝ երկրի համար ինքնասպան դիրքորոշման պատճառներ են հանդիսանում հայեցակարգային երկու պահեր:

1․ Փաշինյանականները համոզված են և, սկզբունքորեն, դրա մասին բառացի ասում են, որ եթե Հայաստանը գնա Թուրքիայի և Ադրբեջանի հետ բոլոր զիջումներին (սահմանազատում, նախնադարյան հայկական տարածքների հանձնում, ադրբեջանական կողմին փաստացի տալով վերահսկողություն Հայաստանի ռազմավարական ճանապարհների վրա), միանգամից Ադրբեջանը, իբր, կդադարեցնի թշնամական գործողություններ իրականացնել Հայաստանի նկատմամբ, և հայերը կմիաձուլվեն խաղաղասեր էքստազի մեջ եկվոր թուրքալեզու բարբարոս ցեղերի հետ:

2․ Հայաստանի իշխանությունները հանդես են գալիս որպես Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական պատանդներ, իսկ թուրքերի և ադրբեջանցիների հետ «համաձայնության գալու» բոլոր իշխանությունների ծրագրերի հետևում հստակ երևում է «Ստոկհոլմյան սինդրոմը»: Դա, երբ պատանդը (Հայաստանի իշխանությունները) պատրաստ են կատարել իրենց պատանդ վերցրած սրիկաների (Թուրքիա և Ադրբեջան) բոլոր ցանկությունները.

Հիմա եկեք խոսենք միայն փաստերով:

1․ Թուրքիան և Ադրբեջանը դե յուրե տարածքային պահանջներ են առաջ քաշել Հայաստանի նկատմամբ:

2․ Ադրբեջանական զորքերը, իշխանությունների լիակատար զանցաթողությամբ, ներխուժում են Հայաստանի տարածք:

3․ Ադրբեջանն իրականում վերահսկում է Հայաստանի հարավային լոգիստիկ ուղղությունը և ձգտում է մոտ ապագայում նաև վերահսկել Հայաստանից դեպի Վրաստան տանող ճանապարհը (հյուսիսային լոգիստիկ երթուղին)։ Ադրբեջանը նախատեսում է այս ամենը ամրապնդել հայերի հետ համատեղ սահմանազատման և սահմանագծման միջոցով:

Զուգահեռաբար, Ադրբեջանի իշխանությունները՝ ի դեմս նախագահ Ալիևի, հայտարարում են պահանջներ Հայաստանի ամբողջ տարածքի նկատմամբ:

Ի՞նչ պետք է անի նորմալ, ադեկվատ կառավարությունը: Առնվազն դադարի «հպարտ քաղաքացիներին» ստել այն մասին, որ ադրբեջանական օկուպացիային համաձայնելու և չդիմադրելու քաղաքականությունը «խաղաղություն» կբերի:

Սա ցինիկ սուտ է:

Քանզի Հայաստանի ներկայիս իշխանությունների «խաղաղասեր» քաղաքականությունը կհանգեցնի Հայաստանի խորքում Ադրբեջանի ռազմական էքսպանսիայի ավելացմանը, որը ոչ մի կերպ չի կարելի անվանել «խաղաղության դարաշրջան», այլ՝ հակառակը:

Հայաստանը, որպես պետություն, կկորցնի ոչնչացման սպառնալիքին արդյունավետ դիմակայելու հնարավորությունը, իսկ «խաղաղության» ծրագիրը, լավագույն դեպքում, Հայաստանի ողջ բնակչությանը կդարձնի թուրք-ադրբեջանական տանդեմի պատանդ:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հասկանում է սա, ես չգիտեմ:

Բայց այն, որ այսօր ակնհայտ է, որ ներկայիս իշխանությունների անգրագետ և վտանգավոր քաղաքականությունը հանգեցրել է Հայաստանի գոյության սպառնալիքի՝ անկասկած է»: