Ադրբեջանի ՊՆ-ը հայտնել է, որ Մարտակերտում ձերբակալված շարքային զինծառայողը հոգեբուժարանից է փախել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հաստատել են բանակի շարքային զինվոր Բաբաև Ջամիլ Նագիթ օղլուի՝ հայկական կողմում հայտնվելու փաստը:

Ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը, երկրի ՊՆ-ը հայտնել է, որ բանակի զինծառայողը ինքնակամ լքել է Գյանջայի (Գանձակ) հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը:

Հիշեցնենք, որ ԱՀ ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի քաղաքի Տերյան փողոցի տներից մեկում ադրբեջանցի քաղաքացու հայտնաբերման և ձերբակալության մասին: