Ֆրանսիան նոր դեսպան ունի Հայաստանում

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Անն Լույոտը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդեն նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը։ Նշանակման մասին իրավական ակտը հրապարակվել է Ֆրանսիայի կառավարության էջում օգոստոսի 5-ին։

«Մաղթում ենք նրան հաջողություններ այդ դժվարին ու հետաքրքիր առաքելության մեջ»,-գրել է դեսպան Լաքոթը։