Հայհոյող պատգամավորներին ուժով դուրս են բերում ԱԺ նիստերի դահլիճից (տեսանյութ)

Ազգային ժողովի նիստերի դահլիճում կրքերը չեն հանդարտվում, պատգամավորները շարունակում եմ միմյանց հասցեին հայհոյանքներ հնչեցնել, հրմշտել միմյանց։

Մեծ թվով անվտանգության աշխատակիցները նիստերի դահլիճից դուրս են հանում հայհոյող պատգամավորներին։

Նրանց թվում էր նա7 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, որին անվտանգության աշխատակիցները մի կերպ դուրս հանեցին դահլիճից։

Նշենք, որ Ազգային ժողովում իրավիճակը լարվեց Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ։ Վահե Հակոբյանը նշեց, որ, կառավարության ծրագրով նախատեսված վերջին փոփոխությունները՝ ՊՊԾ-ի անցնելը վարչապետի անմիջական հսկողության տակ, հակակոռուպցիոն կոմիտեն,  հաստատուն քայլերով տանում է դեպի բռնապետություն իր բոլոր ատրիբուտներով:

«Բայց դուք հաշվի չեք առնում, որ երկար չեք կարողանալու պոպուլիզմով, կենացներով, հաճելի բառերով, լոզունգներով ստեղծել ծրագիր, որը կուրսային աշխատանքի տպավորություն է  թողնում, ու նորից կերցնեք ժողովրդին: Ամեն ինչին չափ ու սահման կա»,- ասաց Վահե Հակոբյանը:

«Ձեզ ենք կերցնելու, արա»,- լսվեց դահլիճից:

«Արան դու ես»,- հակադարձեց Վահե Հակոբյանը:

Դահլիճում կրկին իրավիճակը լարվեց: Ալեն Սիմոնյանը դիմեց պատգամավորներին՝ նստեն տեղները:

Դահլիճում լսվեց հայհոյանք՝ «Բ…-ի տղա, արի այստեղ»:

Աժ նախագահը ընդմիջում հայտարարեց:

Հիշեցնենք, որ երեկվանից Ազգային ժողովում կրքերը չեն հանդարտվում։ Երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցից իրավիճակը լարվեց, այսօր էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթից։

News.am-ի տեսանյութը