Ռուս խաղաղապահներն ապահովել են խաղողի բերքահավաքի աշխատանքների անվտանգությունը ԼՂ առանձին շրջաններում. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են խաղողի բերքահավաքի աշխատանքների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի առանձին պլանտացիաներում: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ը:

«Այսօրվա հանձարարականն է ապահովել անվտանգությունը խաղաղի բերքահավաքի անվտանգությունը Մարտունու շրջանում: Քանի որ խաղողի այգիները գտնվում են սահմանազատման գծում, բնակիչները դիմել են խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ աջակցելու անվտանգության ապահովմանը կայանալիք աշխատանքների ժամանակ»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Անդրեյ Պիրոժկովը:

Բերքահավաքը Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններում սկսվել է Մարտունիի շրջանի Ճարտար բնակավայրում ռուս սակրավորների կողմից ականազերծման և պայթյունավտանգ առարկաների որոնման աշխատանքներից հետո: