Փաշինյանը պարզ ասաց՝ Հայաստանի հաշվին կհամագործակցի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում ներկայացրեց կառավարության 2021-2026 թթ․ ծրագիրը։ Ծրագրի ներկայացման ժամանակ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները և «Հայաստան» դաշինքի պատգամավորների զգալի մասը հեռացավ դահլիճից։

Արդեն իսկ տարբեր գնահատականների է արժանացել Փաշինյանի ելույթը,  շեշտվում է, այն միտքը, որ Փաշինյանը հերթական անգամ զբաղված է հայ ժողովրդին խաբելով։ Պատրաստվում է խաղաղության հաստատման անվան տակ Հայաստանի տարածքները  զիջել Ադրբեջանին, իսկ հանուն Թուրքիայի հետ համագործակցության՝ հրաժարվել Հայոց  Ցեղասպանության ճանաչման գործընթացից։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։