Հայաստանը տարածքներ նվաճելու, պատերազմ սկսելու որևէ մտադրություն չունի․ վարչապետ (տեսանյութ)

Նոյեմբերի 9-ից հետո մեր կարևորագույն անելիքներից մեկը կա ու մնում է մեր բանակի Զինված ուժերի բարեփոխումները ու արդիականությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում Կառավարության ծրագրի ներկայացմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բանակի բարեփոխումների մեր օրակարգը որոշ ուժեր փորձում են ներկայացնել որպես վկայություն ագրեսիվ քաղաքականություն որդեգրելու, պատերազմ սկսելու մեր մտադրության կամ որոշման։ Սա որևէ կապ չունի իրականության հետ, որովհետև ՀՀ-ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, Զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու սեփական ինքնիշխանթյունը պաշտպանելու լեգիտիմ և սահմանադրական նպատակով։ Զինված ուժերի բնագավառաում Կռավարության նպատակն է իրականացնել շարունակական բարեփոխումներ, որոնք կապահովեն Զինված ուժերի կողմից սահմանադարկան առաքելության կատարումը։

Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու, պատերազմ սկսելու որևէ մտադրություն չունի։ Ռազմավարական առումով ՀՀ-ն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամեկտային և զորհավաքային զինծառայության կառուցվածքը»,- հայտարարեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը կարևորում է կանանց ներգրավումը ԶՈՒ-երի մարտական ստորաբաժանումներում։

«Կանանց ներգրավվածության մասին թեզը չունի որևէ գաղափարախոսական կամ հակագաղափարախոսական հենք, այլ պայմանավորված է բացառապես պրագմատիկ հաշվարկով։ Կանայք Հայաստանի բնակչության մեծամասնությունն են և նրանց ռեսուրսի թերգրավվածությունը որևէ ոլորտում, պաշտպանությունից մինչև տնտեսություն, նշանակում է մեր երկրի զարգացման պոտենցիալի աղճատում։ Ասածը չի նշանակում, որ կանայք պետք բանակում նույնքան ներգրաված լինեն, որքան տղամարդիկ, խոսքը պոտենցիալի հնարավորինս լիարժեք օգտագործման մասին է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։