«Թալիբան»-ը շուտով կներկայացնի Աֆղանստանի կառավարման համակարգը

«Թալիբան»-ը պատրաստվում է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում նոր քաղաքական համակարգ ներկայացնել, որով կիրականացնի կառավարումն Աֆղանստանում, հաղորդում է Reuters-ը:

«Իրավունքի, կրոնի եւ արտաքին քաղաքականության ոլորտի փորձագետները մտադիր են առաջիկա շաբաթներին կառավարման նոր համակարգ ներդնել»,- ասել է թալիբների ներկայացուցիչը` հավելելով, որ կառավարման նոր ձեւը ձգտելու է պաշտպանել ամբողջ բնակչության շահերը:

Ըստ Քաբուլի եւ ԱՄՆ-ի միջեւ արեւմտյան ուժերի դուրսբերման մասին պայմանավորվածությունների՝ Աֆղանստանը չպետք է կրկին միջազգային ահաբեկչության պլացդարմի վերածվի: «Թալիբան» շարժման ներկայացուցիչը քննարկման մանրամասները չի ներկայացրել: