Կամչատկայում լճի հատակից դուրս են բերել Մի-8-ի կործանման հետևանքով բոլոր զոհվածների մարմինները

Կամչատկայում Կուրիլյան լճի հատակից դուրս են բերել Մի-8 ուղղաթիռի կործանման հետևանքով բոլոր զոհվածների մարմինները: Այդ մասին Կամչատկայի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը հաղորդել Է իր Twitter-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, Կրոնոցկիի արգելոցի համակարգված աշխատանքի շնորհիվ դուրս են բերվել Կուրիլյան լճում ուղղաթիռի կործանման հետևանքով բոլոր զոհվածների մարմինները»,-հայտնել Է Սոլոդովը:

Նա հավելել Է, որ այժմ փրկարարները պետք Է բարձրացնեն ուղղաթիռի կորպուսը՝ հետաքննական գործողություններ անցկացնելու, ինչպես նաև բնապահպանության համար հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու համար:

Օգոստոսի 12-ի առավոտյան «Վիտյազ-Աերո» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը, որի մեջ զբոսաշրջիկներ Էին, ընկել Է Կամչատկայի հարավում գտնվող Կուրիլյան լիճը: Ուղղաթիռում գտնվում Էին անձնակազմի երեք անդամները եւ 13 ուղևորներ, այդ թվում՝ մեկ երեխա: Ութ մարդ ողջ Է մնացել, նրանցից չորսը վնասվածքներ են ստացել: Այն բանից հետո, երբ լճի մոտ տեխնիկա են բերել խորջրյա աշխատանքների համար, ուղղաթիռը գտնվել Է ափից մոտավորապես 500 մետր հեռավորության վրա՝ 120 մետր խորությամբ:

Օգոստոսի 16-ին լճի հատակից հանել են հինգերորդ զոհվածի մարմինը: Ուղղաթիռի կործմանման փաստով հետաքննվում Է երթևեկության անվտանգության կանոնների խախտման և օդային տրանսպորտի շահագործման մասին գործը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: