ԵՄ-ն ճանաչել է թալիբների հաղթանակն Աֆղանստանի պատերազմում

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը ճանաչում է այն, որ «Թալիբան» շարժումը հաղթել է Աֆղանստանի պատերազմում։

«Թալիբանը» հաղթել է պատերազմը, այդ իսկ պատճառով մենք պետք է խոսենք Քաբուլի նոր իշխանությունների հետ, ովքեր են նրանք լինեն՝ միգրացիոն և մարդասիրական ճգնաժամերը կանխելու համար»,-ասել է նա Աֆղանստանում տիրող իրավիճակի հարցով ԵՄ երկրների ԱԳ նախարարների տեսակոնֆերանսի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։

Բորելն ընդգծել է, որ խոսք չի գնում «Թալիբանի» պաշտոնական ճանաչման մասին, սակայն անհրաժեշտ է լուծել գործնական հարցերը, օրինակ, հասանելիություն ստանալ Քաբուլի օդանավակայանին՝ տարհանում իրականացնելու համար։

Բորելի կարծիքով՝ թալիբների իշխանության գալն ամենամեծ աշխարհաքաղաքական իրադարձությունն է ՌԴ-ին Ղրիմի միանալու պահից ի վեր։