Աֆղանստանի նախագահը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին, ով լքել էր երկիրը երեկ այն բանից հետո, երբ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները մտել են Քաբուլ, կնոջ, ազգային անվտանգության հարցերով իր գրասենյակի տնօրենի հետ ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով պետության ղեկավարի անվտանգության ծառայության աշխատակցին։

Իր հերթին Գանին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ որոշել էր հեռանալ՝ արյունահեղություն կանխելու համար, քանի որ թալիբները հստակ հասկացնել էին տվել, որ պատրաստվում են արյունալի հարձակում սկսել Քաբուլի վրա՝ նախագահին վռնդելու համար։