Դուք 54 տոկոս ձայն եք ստացել, կարծում եմ՝ անվտանգության խնդիր չպետք է ունենայիք․ Գեղամ Նազարյանը՝ Հերիքնազ Տիգրանյանին (տեսանյութ)

Դուք 54 տոկոս ձայն եք ստացել, կարծում եմ՝ անվտանգության խնդիր չպետք է ունենայիք։ Այդ ամառանոցներում վիրավոր զինծառայողը պետք է ստանա բուժում, մասնագիտացում, որպեսզի այս կյանքում իր տեղը գտնի։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  Հերիքնազ Տիգրանյանին ասաց  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Գեղամ Նազարյանը մոտեցավ ամբիոնին, ասաց՝ նրան ստիպեց խոսել Տիգրանյանի «մտքի պայծառացման» մասին հայտարարությունը։

«Մեր միտքը միտքը պայծառացավ, երբ մեր տուն դժբախտություն բերեցիք։ Մտածում եմ, մի՞թե նման կերպ մտածող մարդը կարող է սոցիալական հարցերով զբաղվել, կարծում եմ՝ չէ»,-ասաց Նազարյանն ու ՔՊ խմբակցությանն առաջարկեց այլ թեկնածու առաջադրել։

Նա հորդորեց՝ զգույշ լինել արտահատություններում, երբ խոսում են զինվորից, զինվորի ընտանիքից, ավելին ասաց, այդ նախաձեռնությամբ պետք է հանդես գար հենց իշխանությունը։