Եթե ՀԱՊԿ-ի համար ընդունելի չէ դիտորդական առաքելությունը, ապա այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը. Նիկոլ Փաշինյան

Հուլիսի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որի առանցքային ուղերձը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության նվազմանն ուղղված քայլերի ձեռնարկումն էր, սադրիչ քայլերից և հայտարարություննրից զերծ մնալու Ադրեջանին և ՀՀ-ին ուղղված կոչը, ինչպես նաև հակամարտության կարգավորման շաւրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունները վերսկսելու ՀՀ հանձնառությունը: Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ներկայացնելով Կառավարության պատկերացումը տարածաշրջանում դեէսկալացիայի և դելիմիտացիայի, երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու վերաբերյալ, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատելու ՀՀ պատրաստակամության մասին:

«Մեզ համար ընդունելի է սադրիչ գործողություններից և հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը: Այս պայմանի պահպանումը  առանցքային նշանակություն ունի  պատեհ բանակցային մթնոլորտ և միջավայր ձևավորելու համար: Սադրիչ գործողություների ու հրադադարի խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշտապես բանավեճերի տեղիք է տալիս: Կարծում եմ, որ հրադադարի խախտումներ նախաձեռնող կողմի նույնականացումը և սադրիչ գործողության նույնականացումը էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունացման համար: Նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման: Կարծում եմ՝ դա պիտի լինի ՀԱՊԿ դիտրդական առաքելություն, իսոկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի  նախագահության դիտորդական առաքելությունը»:

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ Հայաստանը պատարստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում:

«Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու մեր ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն: Այս խնդիրը լուծելու համար պետք է լինենք առավելուգույնս ակտիվ և ճկուն: Կան հարցեր, որոնք կարելի է լուծել ավելի արագ, հարցեր կան, որոնք ավելի երկար լուծում են պահանջում, բայց կրկնում եմ՝ մեր տրամադրվածությունը պետք է լինի հետևյալը՝ գնալ լուծումների»:

Փաշինյանը շեշտեց, որ նման հարցերից մեկը, որը կարելի է շատ արագ լուծել, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը:

«Օր առաջ պետք է սկսկենք աշխատանքները փոխվարչապետերի եռակողմ ձևաչափով և լինենք առավել ակտիվ և նախաձեռնող տարածաշրջանում նոր կոմունիկացիոն  և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից»:

Վարչապետը նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը անփոփոխ է՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվանան:

«Թշնամության և թշնամանքի հետագա խորացումը մեր տարածաշրջանում անթույլատրելիէ  : Դա սպառնալիք է ոչ միայն ողջ տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության համար»: Փաշինյանը շեշտեց, որ թշնամության հաղթահարումը պետք է դառնա մեր արտաքին քաղաքականույան օրակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ միաժամանակ ընդգելով, որ ՀՀ-ն Զինված ուժերը վերափոխելու և զարգացնելու է ոչ թե ագրեիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտանվելու համար և որ Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի: