Հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչումից՝ ահա սրանց իրական «քաղաքական» դիմագիծը․ Շարմազանով

Աժ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի «ՔՊ»-ի թեկնածուն իր «ծրագրային» ելույթում ոչ մի բառ, կրկնում եմ ոչ մի բառ չասեց Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման մասին, ինչպես նաև թուրքական ժխտողականության մասին։

Սա է սրանց «իզմեր» չունենալու արդյուքը։

Հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչումից՝ ահա սրանց իրական «քաղաքական» դիմագիծը։

Դավաճանությունն էլ ո՞նց է լինում։

Հ.Գ. Փաստորեն Հայաստանի «ինքնիշխան» ռեժիմի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջնահերթություն չէ։

Հուսով եմ խորհրդարանական ընդդիմության և մեր հանրության ուշադրությունից այս կարևոր փաստը չի վրիպի։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից։