Ալեքսանդր Լուկաշենկոն պարգևատրվել է «Ադրբեջանի բարեկամ» ոսկե շքանշանով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պարգևատրվել է «Ադրբեջանի բարեկամ» ոսկե շքանշանով: Մրցանակը սահմանվել է «Իմ Ադրբեջան» միջազգային ամսագրի կողմից:

Լուկաշենկոյի շքանշանը շնորհվել է «Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ եղբայրական և բարեկամական վերաբերմունքի և Ադրբեջանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման գործում հատկապես մեծ ծառայությունների համար»: