Ուկրաինայի, Վրաստանի ու Հայաստանի տարբերությունը․ Քաղաքագետ

  • Հավաքական արևմուտքն Ուկրաինայում ու Վրաստանում լծվեց նոր ազգայնականության կառուցարկմանը՝ կերտելով կամ ուժեղացնելով այդ պետությունների ազգային ինքնությունները՝ դրանք սուր ծայրով ուղղելով Ռուսաստանի դեմ։
  • Հայաստանի դեպքում բոլորի համար հասկանալի էր, որ պատմաաշխարհագրական օբյեկտիվ պատճառների հետևանքով այսպես թե այնպես հայկական ազգային ինքնությունը կողմնորոշվելու է դեպի Ռուսաստան՝ հաշվի առնելով, որ չկա այլ պետություն, որ զենքով ու զորքով կարող է գործնականորեն հոգալ Հայաստանի անվտանգային մտահոգությունները (բավական է նշել, որ 1299 թ․-ին Օսմանյան կայսրության ստեղծումից հետո ո՛չ մի արևմտյան զինվոր չի կռվել Հայկական լեռնաշխարհում)։
  • Այս իսկ պատճառով՝ Հայաստանի դեպքում հավաքական արևմուտքը որոշեց գնալ այլ ճանապարհով՝ պարզապես ոչնչացնել հայկական ինքնությունը՝ թիրախավորելով ինքնութենակերտ ու միավորող արժեքներն ու ինստիտուտները, պառակտել հասարակությունը, ներարկել «կալբասի» պաշտամունք, քանզի չկա հայկական ազգային ինքնություն, չկա և ռուսական կողմնորոշում, և չկա Ռուսաստան այս տարածաշրջանում։
  • Գործող իշխանություններին ես պատահական կամ անհիմն չէ, որ անվանում եմ «դրածո իշխանություններ»…

 

Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից։