ԱԺ-ում կրկես է, իսկ մենք կարևոր հարցեր ունենք լուծելու (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է բանաստեղծ, ակտիվիստ Մինաս Մարտիրոսյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Հայաստանի առաջ ծառացած կարևոր խնդիրներից՝ որպես պարտված ու նոր պատերազմի սպառնալիքի առաջ կանգնած պետության։ Մինաս Մարտիրոսյանն ասաց, որ շատ կարևոր է ուշադրությունը սևեռել ռամական գործոնի վրա՝ համալրելով բանակը, քաղաքացիներին ծանոթացնելով ռազմական հմտություններին, հզորացնելով բանակը, միավորելով կամավորական ջոկատները։

Անդրադարձանք նաև հանրության բարոյալքմանը և կրթության ոլորտում իրականացվող «բարեփոխումներին», որոնք հաղորդման հյուրի համոզմամբ՝ ավելի կբարոյալքեն մեր հասարակությունը, կդարձնեն ենթարկվող, սեփական մտածելակերպ չունեցող հանրույթի։ Հնարավո՞ր է արդյոք կանխել այդ ճանապարհը և սերունդներին ազգային, հայրենասիրական կրթություն տալ, մեծացնել հայրենանվեր ու հաղթող, պահանջատեր ու չհամակերպվող սերունդ։

Բանաստեղծի համար անհասկանալի է մեզանում տարվող հայ-թուրքական բարեկամության քարոզչությունը այն դեպքում, երբ մենք Թուրքիայից պահանջներ ունենք ՝ճանաչելու հայոց Ցեղասպանությունը, հարգելու և ընդունելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախով հանդերձ։ Այդ քարոզչությունը նա համարում է Հայաստանի պետականության կորստի քարոզչություն, որին էլ փաստորեն լծվել են այս իշխանությունները։

Մանրամասները՝ տեսանյութում