Շոյգուն առաջարկել է Սիբիր տեղափոխել Ռուսաստանի մայրաքաղաքը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջարկել է Սիբիրում կառուցել մինչև մեկ միլիոն բնակչությամբ մի քանի խոշոր քաղաքներ և այնտեղ տեղափոխել Ռուսաստանի մայրաքաղաքը, հաղորդում է ՏԱՍՍ։

«Մեզ անհրաժեշտ է Սիբիրում կառուցել գիտական և արդյունաբերական հինգ խոշոր կենտրոններ, այլ կերպ ասած` 300-500 հազար բնակչություն ունեցող քաղաքներ, նույնիսկ ավելի լավ կլինի մինչև մեկ միլիոն մարդ: Բայց դա ոչ միայն ուղղակի  քաղաք կառուցել ու մայրաքաղաքն այստեղ տեղափոխել, այլ այդ քաղաքները պետք է ունենան գործունեության որևէ ոլորտի ուղղվածություն»,- ասել է Շոյգուն։