Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել

Վերջին օրերի տոթ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել, ինչի հետևանքով զտիչ կայաններում ջրի պաշարները նվազել են:

Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ դրանով են պայմանավորված որոշ թաղամասերում ջրամատակարարման խափանումները:

Ջրամատակարար կազմակերպությունը՝ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունը, անում է հնարավորը համակարգի խնդիրները, որոնք օբյեկտիվ բնույթ են կրում, ժամ առաջ կարգավորելու ուղղությամբ:

«Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։