Հավատանք մեր ուժերին, որ հաղթենք. պայքարը շարունակվում է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ «Հայոց մայրերի համախմբություն» շարժման համակարգող Կարինե Այվազյանը, ակտիվիստ, հրապարակախոս Մինաս Մարտիրոսյանը:

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք շարժման նպատակների մասին, ի՞նչ առաքելություն ունի հայ կինը, հայ մայրը՝ երկրի փրկության և առողջ հասարակություն ունենալու գործում։

Որքանո՞վ քաղաքական գործընթացները կարող են նպաստել մեր երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելուն և արդյո՞ք պետք է հույս կապել քաղաքական էլիտայի հետ, ի՞նչ պետք է անի քաղաքական էլիտան։

Մինաս Մարտիրոսյանը խոսեց հայ երիտասարդի տրամադրվածության և անկոտրում կամքի մասին՝ ասելով, որ անգամ պատերազմը չի ընկճել հայի տեսակին։ Մեզանում գիտակցումը կա, որ պատերազմը չի ավարտվել, հետևաբար Հայաստանը միայն մեկ ճակատամարտում է պարտվել, առջևում դեռ նոր ճակատամարտեր կան։ Բայց արդյո՞ք ներկա իշխանությունների հետ կարելի է նոր ճակատամարտերում հաղթանակների հույս ունենալ, երբ նրանք ամեն ինչ անում են խաղաղության պատրվակով մեզ պարտության տանելու։

Մանրամասները՝ տեսանյութում