Երևանի Շիրակի փողոցում ծառն ընկել և մասամբ փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը

Հուլիսի 31-ին` ժամը 17։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում ծառն ընկել և մասամբ փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մասնատել են վնասված ծառը և տեղափոխել անվտանգ տարածք։