Ռուսաստանում Սու-35 է կործանվել

Ռուսաստանի Հեռավոր Արևելքում կործանվել է Սու-35 կործանիչը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը ՝ վկայակոչելով Արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը ։

Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռը ուսումնավարժական թռիչք էր կատարում։ Օդաչուն կատապուլտվել է թռիչքից չորս րոպե անց, նրան արդեն հայտնաբերել են, միջադեպի հետևանքով նա վնասվածքներ չի ստացել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սու-35-ի օդաչուն ընկել է Օխոտի ծովի ջրատարածքում։

Վթարի պատճառը շարժիչի խափանումն է եղել։