Կալանք՝ իշխանավորներին հայհոյելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «7-րդ գումարման խորհրդարանն այսօր իր վերջին նիստը կգումարի` արտահերթ։ Թե ինչ հարցեր են օրակարգում, երեկ իմքայլականները գաղտնի էին պահում։ Երեկոյան նախագծերը տեղադրվեցին ԱԺ կայքում, և, ինչպես գրել էինք, իշխանությունը որոշել է վերջին շնչում «Իմ քայլից» քամել այն, ինչ կարող է, և հերթական աղմկահարույց նախագիծը սղղացնել։

Առաջարկում են քրեականացնել անձին հրապարակավ  վիրավորելու և զրպարտելու արարքները, սակայն իշխանության «փորացավը» ոչ թե շարքային մահկանացուներն են, այլ՝ պաշտոնյաները։

«Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 500-ապատիկի չափով», եթե դա կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, «կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով»:

Եթե դա պարբերական բնույթ է կրում, «պատժվում է տուգանքով` 1000-ապատիկից 3000-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով»: Իսկ «հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը»: Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում