Գերմանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերականգնել հրադադարի ռեժիմը

«Գերմանիան կոչ է անում Հայաստանին ևԱդրբեջանին վերականգնել հրադադարի ռեժիմը»։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Գերմանիայի ԱԳ նախարարության Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով լիազոր ներկայացուցիչ Մատիաս Լյուտենբերգը։

«Լարվածության էսկալացիան Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խորապես անհանգստացնում է։ Գերմանիան կոչ է անում կողմերին վերականգնել կրակի դադարեցման ռեժիմը եւ հնարավոր ամեն բան անել մարդկային կյանքի պաշտպանության համար»,- ընդգծել է Լյուտենբերգը։