Բաքվում դատվող ՀՀ քաղաքացիները նրանց չեն հետաքրքրում

Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության պաշտոնական էջում ոչ մի հիշատակում չկա Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատվող հայ ռազմագերիների մասին, ովքեր նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության 8-րդ կետի պահանջներով վաղուց պետք է Հայաստանում լինեին։ Նիկոլ Փաշինյանը և կառավարությունը շատ արագ հրապարակում են միայն պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները թշնամուն հանձնելու դիմաց վերադարձող գերիների մասին։ Բաքվում դատվող ՀՀ քաղաքացիները նրանց չեն հետաքրքրում։ Իսկ Նիկոլ Փաշինյանի որդին շարունակում է ապրել կառավարական ամառանոցում։ Հայ ռազմագերիների հետ նրա փոխանակման հայտարարությունից հետո ոչինչ չի փոխվել, բացի դրանից, որ քարոզարշավն ավարտվել է, իսկ Նիկոլ Փաշինյանը վերստին զավթել է իշխանությունը Հայաստանում։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից