Ստեղծված իրավիճակն ակնհայտ ցույց է տալիս, որ ադրբեջանական իշխանությունների հետ միայն ռազմաքաղաքական մակարդակի քննարկումները նպատակին չեն ծառայելու

Ստեղծված իրավիճակն ակնհայտ ցույց է տալիս, որ ադրբեջանական իշխանությունների հետ միայն ռազմաքաղաքական մակարդակի քննարկումները մարդու իրավունքները, մեր սահմանային բնակչությանը պաշտպանելու իրական նպատակին չեն ծառայելու: Նրանք շարունակաբար խախտում են մարդու իրավունքները:

Մեր պետության քայլերի հիմքում պետք է դրվեն նաև մարդու իրավունքները, գործադրվեն մարդու իրավունքների պաշտպանության ու ադրբեջանական իշխանություններին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները, դրանք ծառայեցվեն՝ որպես մարդու իրավունքների երաշխիքներ (ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ և այլն):

Մեր հավաքած փաստերն, օրինակ, ցույց են տալիս, որ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով հստակ հիմնավորելի է, որ ՀՀ գյուղերի հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ուժերի ինքնին ներկայությունն կյանքի և այլ կենսական իրավունքների խախտում է:

 

Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ